Բրազիլական «Սանթոս»-ը 2 մլն եվրո հավելավճար կստանա հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխության դիմաց, եթե ֆուտբոլիստն արժանանա «Ոսկե գնդակ»-ին:
Նման կետ է ամրագրված Բրազիլայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային պայմանագրում:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի կազմում 21-ամյա հարձակվողը հանդես կգա առաջիկա 5 մրցաշրջանների ընթացքում: «Սանթոս»-ի կազմում Նեյմարը 133 հանդիպում է անցկացրել և 70 գոլ հեղինակել:










































