Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Մենք վստահ ենք, որ պարոն Հակոբյանին կհաջողվի ձեզ հետ միասին լուծել այն խնդիրները, որոնք դրված են մարզի առջև, առաջին հերթին, որպես մեր երկրի կարևորագույն մարզերից մեկը՝ իր բոլոր առանձնահատկություններով, իր ստրատեգիական նշանակությամբ, ինչպես նաև իրեն անձնապես կհաջողվի, որպես ղեկավար, ձեզ հետ միասին արդյունավետ իրացնել մարզպետարանի առջև դրված խնդիրները, մենք դրանում պատրաստ ենք իրեն սատարել: Պարոն Հակոբյանը ունի ե՛ւ երկրի նախագահի, ե՛ւ երկրի կառավարության ամբողջական օժանդակությունն ու պատրաստակամությունը՝ խնդիրները միասին լուծելու և զորավիգ լինելու ձեր բոլոր ջանքերին»,-նշել է պարոն Տերտերյանը և առիթից օգտվելով շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ ի պատիվ մարզպետարանի աշխատակիցների, ի պատիվ համայնքի ղեկավարների և նախկին մարզպետի՝ Սյունիքի մարզն այս ամբողջ ընթացքում ցուցաբերել է հանրապետական միջինից բարձր ցուցանիշներ, որը պահպանվել է նաև վերջին մեկ ամսվա ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարդալ aravot.am-ում:












































