«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Դիլիջանի ոստիկանության բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում Դիլիջան քաղաքից, ինչպես նաև Թեղուտ և Հաղարծին գյուղերից հայտնաբերվել և առգրավվել է 15-18 ապօրինի զենք-զինամթերք:
Առգրավված զինատեսակների մեջ հիմնականում գերակշռում են որսորդական հրացանները:
Դիլիջանի ոստիկանության՝ քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ հանձնվել է չորս զենք ու զինամթերք:
Ոստիկանությունը շարունակում է ձեռնարկած միջոցառումները: