Ֆրանցիսկոսը I-ը խնդրել է «անհապաղ» հեռացնել Բուենոս Այրեսի տաճարի մուտքի մոտ այս տարվա հունիսի 29-ին տեղադրված իր արձանը:
Այդ տաճարում էր հովվություն անում ներկայիս Հռոմի պապը՝ որպես արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիո, հայտնում է Catholic World News-ը:
Իմանալով իր արձանի տեղադրման մասին՝ Պապը զանգել է Արգենտինա ու հայտնել իր պահանջը:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանցիսկոսը չափազանց զարմացել է, երբ իմացել է, եր Բուենոս Այրեսի իշխանությունները մտադիր են թանգարան կառուցել, որտեղ ներկայացվելու են իր իրերը:











































