Թմրամիջոցի նմանվող դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության
Հուլիսի 10-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները Երևանի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղահաբեր և սրվակներ:
Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:








































