Երեկ Երևանի Աբովյան փողոցում մեկնարկել է շատ փոքրիկ, բայց շատ կարևոր մի բիզնես-պրոյեկտի իրականացում:
«Հայկական ժամանակ» -ը գրում է, որ 8-ից 11 տարեկան երեխաները Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը և էլենը սկսել են սառը թեյի և տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք:
Նույն տարածքում բնակվող այս Երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղագրել Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում և անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած սառը թեյն ու լիմոնադը մեկ բաժակը 200 դրամով: Երեխաները, որ, ինչպես տեղում պարզել է թերթի թղթակիցը, ֆինանսապես ապահովված ընտանիքներից են, հայտարարել են, թե այս կերպ իրենց ապագա բիզնեսի համար գումար են կուտակում: Նրանք այնքան հասուն և բավականին լուրջ են վերաբերվել իրենց «պրոյեկտի» աոաջին օրվան և ապագա բիզնեսին, որ ուղղակի զարմանալ կարելի է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկակական Ժամանակ»-ի այսօրվա համարում:








































