ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը չեն փոխել իրենց դիրքորոշումը ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ և այդ երկրին թույլ չեն տա միջուկային տերություն դառնալ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Հյուսիսային Կորեայի՝միջուկային հրթիռներ ստեղծելու ծրագիրը սպառնում է մեր 2 երկրների անվտանգությանը: Մեզանից ոչ մեկը թույլ չի տա, որպեսզի Հյուսիսայիn Կորեան միջուկային զենք ունենա: Մենք մտադիր ենք ակտիվացնել մեր համագործակցությունը Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ում դենուկլերիզացիայի հասնելու համար»,- հայտարարել է Բայդենը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ՉԺՀ ռազմավարական և տնտեսական նիստի բացման ժամանակ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն է հայտարարել դեռևս 2005-ին:









































