Թերթաքարային գազի արտադրությունն ԱՄՆ-ում կարող է էականորեն խաթարել Եվրոպայի կլիմայական հավասարակշռությունը: Այդ մասին նշվում է այսօր ներկայացված հետազոտության մեջ:
Քանի որ Միացյալ Նահանգներում գազը էժանանալու է, կէժանանա նաև ածուխը՝ նշում են փորձագետները:
«Այդ կապակցությամբ Եվրոպայում կմեծանա արդյունաբերությունում ածուխի օգտագործման չափը, ինչը իր հետ կբերի մթնոլորտի համար վտանգավոր չափի ածխաթթու գազի արտանետման սպառնալիք»,- նշվում է զեկույցում:
Դրա հետ մեկտեղ գազի էժանացումն առավելություններ է տալու ամերիկյան ընկերություններին՝ ի վնաս եվրոպական մրցակիցների:







































