Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչև վաղը` հուլիս 11-ը, ժամը 16: 00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի (ատեստատի) ընդունման վերջնաժամկետը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:









































