«Կրասնոդար»-ը շարունակում է նախապատրաստվել 2013/14թթ մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում թիմը Ավստրիայի Շտրասվելհեն քաղաքում ընկերական խաղ անցկացրեց չեխական «Վիսոչինա»-ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և 23-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը:
Դուբլի հեղինակ դարձավ Վենդերսոնը:









































