Իսրայելցի զինվորականներն առողջարանային Էյլաթ քաղաքից ոչ հեռու հրթիռի բեկորներ են հայտնաբերել: Ենթադրաբար, հրթիռն արձակվել է անցած շաբաթ՝ հարևան Եգիպտոսի տարածքից: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է բանակային մամլո ծառայոթւյան ներկայացուցիչը:
Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկներ հյուրընկալող երկրի ամենահարավային քաղաքի մոտակայքում հայտնաբերված բեկորները թույլ են տվել պարզելու պայթյունի բնույթը, որի մասին հաղորդագրություններ են ստացվել հինգշաբթի՝ հաջորդ օրն այն բանից հետո, երբ Եգիպտոսում իշխանությունից հեռացվեց իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսին:
Հրթիռի արձակման պատասխանատվությունը ստանձնել է արմատական խմբավորումներից մեկը, որը գործում է Սինայի թերակղզու մոտ: Գրոհայինները մեղադրել են հրեական պետությանը Մուրսիի տապալմանը մասնակից լինելու մեջ:













































