«Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն, մեկնաբանելով թիմի տրանսֆերային քաղաքականությունը, պատմել է, որ մյունխենցիներն ուսումնասիրել են բրազիլացի Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Ըստ Ռումենիգեի՝ «Բավարիա»-ն 2 տրանսֆերային նպատակ ուներ՝ Նեյմարը և Մարիո Գյոտցեն, սակայն հետագայում ղեկավարությունը որոշել է հրաժարվել բրազիլացուն թիմ հրավիրելու մտքից:
«Նեյմարը չի խոսում գերմաներեն, ծանոթ չէ մեր մշակույթին: Նա սովոր է հարավային երկրի տաք մթնոլորտին: Այս ամենը որոշ խնդիրներ կառաջացներ: Այդ իսկ պատճառով ընտրություն ենք կատարել Գյոտցեի օգտին: Մենք գիտեինք, որ մեզ հիանալի ֆուտբոլիստ է անհրաժեշտ, ով կբավարարեր մեր բոլոր պահաջները»,- նշել է Ռումենիգեն:
Հիշեցնեք, որ Գյոտցեի տեղափոխության դիմաց «Բավարիա»-ն «Բորուսիա»-ին վճարել է 37 մլն եվրո:









































