Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը կարծում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան չի ընդգրկի իրեն աշխարհի առաջնությանը հայտավորված թիմի կազմում:
Այն բանից հետո, երբ Արգենտինայի ընտրանին գլխավորել է Սաբելյան, Կարլոսը երբեք չի հրավիրվել հավաքական:
«Արդեն գիտեմ, որ չեմ մասնակցելու «Մունդիալ-2014»-ին: Սաբելյան ինձ երբեք թիմ չի հրավիրել: Չգիտեմ՝ ինչն է մասնագետի նման որոշման պատճառը: Ես սիրում եմ իմ հավաքականը, բայց մարզիչը կատարել է իր ընտրությունը: Երբ լրանա «Յուվենթուս»-ի հետ կնքած իմ պայմանագրի ժամկետը, ես կվերադառնամ Արգենտինա և հանդես կգամ «Բոկա»-ի կազմում»,- Տևեսին մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ անցած մրցաշրջանում Տևեսը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում Անգլիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ:









































