Այս տարի մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամադանը բրիտանացիները դիմավորում են ողջ երկրի մասշտաբով: Channel 4 ազգային հեռուստաալիքը ողջ ամսվա ընթացքում կհեռարձակի մուեձինի աղոթքի կոչը: Այդ խիզախ և ոչ միանշանակ որոշումն ընդունվել է ոչ առանց հիմնավորման: Իսլամ է դավանում Միացյալ Թագավորության բնակչության 5 տոկոսը: Սակայն ոչ մի բրիտանական հեռուստաալիք չի հեռարձակել մուսուլմանական աղոթքը ողջ երկրով մեկ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղոթքի՝ երեք րոպե տևողությամբ կոչերը հեռարձակվում են ամեն օր՝ առավոտյան ժամը 3-ին:
Channel 4-ի ղեկավարությունը կարծում է, որ հեռուստատեսությամբ պետք է ներկայացվեն բոլոր կրոնները: 2008 թվականին հեռուստաալիքը թագուհու ավանդական սուրբծննդյան ուղերձի փոխարեն ցուցադրել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղերձը:











































