Քաթարը մոտ 200 մլրդ դոլար կծախսի 2022 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Այդ գումարի մեծ մասը՝ 140 մլրդ դոլարը, կծախսվի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Մասնավորապես, կկառուցվեն 2 նոր օդանավակայններ, ճանապարհներ և մետրոպոլիտեն:
20 մլրդ դոլար կներդրվի զբոսաշրջության զարգացման ոլորտում: Ըստ ուսումնասիրությունների՝ Քաթարը տարեկան կընդունի 3.7 մլն օտարերկրացիներ:








































