Aravot.am-ի փոխանցմամբ՝ Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին:
Նա Aravot.am-ին առայժմ պատմել է, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են»:
Հարցին, թե ինչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել, պարոն Բուդաղյանն ասել է. «Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք»: Մեր հարցին, թե հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել, ասել է` ոչ. «Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք aravot.am-ում:












































