Ֆինլանդիայի իշխանությունները չորեքշաբթի տարհանում են երկրի կենտրոնական Վիհտավուորի քաղաքի ավելի քան 2000 բնակչի՝ տեղի վառոդի գործարանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Yle ռադիոկայանին:
Բնակիչների համար ժամանակավոր ապաստարաններ են պատրաստվել տեղի դպրոցներում: Ավտոճանապարհներին երթևեկությունը դադարեցված է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































