Apple-ն ու Amazon-ը դադարել են վիճել App Store-ի համար, ավելի ճիշտ՝ դրա անվան համար: Մինչ օրս Apple-ը հաստատում էր, որ ունի բրենդի օգտագործման էքսկլյուզիվ իրավունք: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Apple-ը հանկարծակի հետ է կանգնել մրցակցի նկատմամբ հավակնությունից՝ հայտարարելով, որ նա կարող է իրեն պահել App Store-ի իրավունքը: Amazon-ը, որը վիճել է Apple-ի հետ ոչ սեփական կամքով, այլ ի պատասխան նրա կողմից հարձակման, ուրախությամբ հայտարարել է, որ Apple-ի հետ կապված որևէ հարց չունի:
Կալիֆոռնիայի շրջանային դատարանը հայտարարել է լսումների դադարեցման մասին: Լսումները պետք է տեղի ունենային օգոստոսի 19-ին:
Apple-ը սկսել է App Store-ի միջոցով ծրագրեր վաճառել 2008 թվականի հուլիսին: Amazon-ը Appstore է գործարկել 2011 թվականին, իսկ մեկ ամիս անց Apple-ը հայտարել է, որ Amazon-ը չունի նման բրենդի օգտագործման իրավունք: Ի դեպ, անվան մեջ փոքր տարբերություն կա:







































