Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանում այսօր կբացվի 1980-ականների նորաձևությանը նվիրված առաջին խոշոր ցուցադրությունը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Ակումբից մինչև բեմահարթակ» ցուցահանդեսը յուրահատուկ փորձ է՝ ցուցադրելու ակումբային ու երաժշտական մշակույթների փոխազդեցությունը ամենօրյա ոճի ու 1980-ականների բրիտանացի երիտասարդության վրա:
«Լոնդոնը 1980-ականներից եղել է ակումբային, երաժշտական կյանքի կենտրոններից մեկը: Այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր միտումները միաձուլվել են Լոնդոնում՝ ձևավորելով նոր ոճեր, որոնք զգալիորեն ձևավորել են այսօրվա ոճը:
«Ցուցադրությանը ներկայացված են ավելի քան 92 զգեստներ՝ ինչպես հայտնի դիզայներներից, ինչպիսիք են Ջոն Գալյանոն, Վիվիեն Վեսթվուդը, Փոլ Սմիթը, այնպես էլ երիտասարդ դիզայներներից»,- գործակալությանը ասել է ցուցադրության համակարգող Քլեր Ուիլկոկսը:
Ցուցանմուշներում կարելի է հանդիպել ջինսե պիջակների, լայն սվիտերների՝ խելահեղ նկարներով, այդ թվում՝ մուլտֆիլմերի սյուժեներով, գլխարկների, երեկոյան զգեստների:
«Ակումբից մինչև բեմահարթակ» ցուցադրությունը կտևի մինչև 2014թ. փետրվարի 16-ը:











































