ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս որոշում չի կայացրել 2014թ.-ից հետո Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության մասին՝ հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլին:
«Բնականաբար, այդ հարցը գտնվում է քաղաքական քննարկումների կենտրոնում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է զորքերը Աֆղանստանից դուրս բերելու գործընթացն արագացնելու հարցը:









































