Apple ընկերության՝ ձեռքով հավաքված առաջին համակարգիչներից մեկը Christie’s աճուրդում վաճառվել է 387 հազար դոլարով: Այս մասին հայտնում է tuaw.com-ը:
Փորձագետները սպասում էին, որ 1976 թվականին ավտոտնակում Սթիվ Ջոբսի ու Սթիվ Վոզնյակի հավաքած հազվագյուտ համակարգիչը կվաճառվի 500 հազար դոլարով:
Սարքի նախկին տերն այն գնել էր 666.66 դոլարով:
Փորձագետների կարծիքով՝ ներկայում մնացել է նման 50 համակարգչից ոչ ավելի:











































