«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան առաջիկա մրցաշրջանին կնախապատրաստվի «Բարսելոնա»-ի կազմում, չնայած այն փաստին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի իրավուքները:
Անգլիայի չեմպիոնները պատրաստ են 18 մլն եվրո վճարել 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
«Մենք հզոր ֆուտբոլիստներից բաղկացած թիմ ունենք: Նրանց թվում է նաև Տիագոն: Նախամրցաշրջանային մարզումները կսկսենք գրաֆիկի համաձայն»,- ակումբի մամլո քարտուղար Տոնի Ֆրեյխան հայտնել է Radio Catalunya-ին տված հարցազրույցում:









































