Բրիտանացի աստղագետների խումբը, որում ներկայացված են մասնագետներ Միացյալ Թագավորության 11 համալսարաններից, դիմել են կառավարությանը՝ երկնային բանականության որոնման համար ամենամյա ֆինանսավորում տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նոր կազմակերպությունը ստացել է Search for Extraterrestrial Intelligence Research Network անվանումը: Գիտնականները բրիտանական իշխանություններից տարեկան 1 մլն ֆունտ են խնդրում:
eMerlin ծրագրի շրջանակում նախատեսվում է միավորել Մեծ Բրիտանիայի տարածքում տեղադրված 7 գլխավոր հեռադիտակները՝ գերարագ օպտիկա-մանրաթելային մալուխի օգնությամբ: Տեղեկատվությունը կուղարկվի Չեշիր կոմսությունում գտնվող աստղադիտարան:
Մասնագետները կուսումնասիրեն երկրից դուրս քաղաքակրթության գոյության նշանները՝ ասվում է հոդվածում:






































