Հուլիսի 9-ին լիտվացի սահմանապահները սկսել են «իտալական գործադուլ»՝ հաղորդում է Delfi.lt-ը: Այդ կերպ նրանք հույս ունեն հասնել աշխատավարձի բարձրացման ու սոցիալական ապահովության բարելավման:
Ակցիան տեղի է ունենում Լիտվայի և Բելառուսի հետ սահմանին:
Համապատասխան բողոքի ակցիայի՝ սահմանապահները մտադիր են ստուգել մարդկանց ու տրանսպորտային միջոցները:
«Սահմանապահները հատկապես ուշադիր պետք է ստուգեն վարորդների, ուղևորների, ավտոմեքենաների փաստաթղթերը»,- ասել է իրավապահ մարմինների աշխատակիցների արհմիության ղեկավար Վլադիմիրաս Բանյալիսը:
Սահմանապահների ակցիան կտևի մինչև հուլիսի 11-ը:
Աշխատավարձերի բարձրացում են պահանջում նաև ոստիկաններն ու հրշեջները:
Կառավարությունն, իր հերթին, հայտարարում է, որ պլանավորված է աշխատավարձը բարձրացնել միայն 2014թ.:












































