Monday, 15 06 2026
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում

Խարբերդի մանկատան շրջանավարտները չեն լքում այդ կառույցը այլընտրանք չունենալու պատճառով. ՄԻՊ

Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները՝ հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես գերբեռնված է և ազատ տեղ չունի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաջատեղյակ է նշված խնդիրներին և նույնիսկ մշակել է հայեցակարգ, որտեղ առաջարկություններ են արվել ոլորտի բարելավման ուղղությամբ, սակայն այս ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել:

Չնայած, որ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով նախատեսվում է, որ 18 տարին լրացած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն, սակայն ոչ մի սոցիալական երաշխիք նախատեսված չէ մանկատանն ապրող չափահաս անձանց համար, և փաստորեն, նրանք շարունակում են ապրել և խնամվել Խարբերդի մանկատանը:

Արդյունքում մանկատանն առաջացել է գերբեռնվածություն. նոր երեխաներն ավելանում են, սակայն շրջանավարտներ չկան: Մանկատանը կա մասնագետների և դայակների պակասի լուրջ խնդիր. 1 դայակը ստիպված է լինում հերթափոխով 24 ժամ խնամել մինչև 15-18 երեխա, իսկ երեխաների ճաշի ժամին ներգրավվում է մանկատան ամբողջ անձնակազմը՝ մանկատանն ապրող բոլոր 286 երեխաներին կերակրելու համար: Չնայած, որ 2010 թվականից շահագործման է հանձնվել մանկատան նոր մասնաշենքը, այնուամենայնիվ, գերբեռնվածության խնդիրը դեռևս լուծված չէ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեբանության և զարգացման վրա` սահմանափակելով յուրաքանչյուրի անհատական տարածությունը:

Մանկատան երեխաներից 9-ը հաճախում են Խարբերդի թիվ 2 ներառական դպրոց, ինչը մանկատան մասնագետների պնդմամբ նպաստում է նրանց զարգացմանն ու ինտեգրմանը: Սակայն այս երեխաները ներառական դպրոցում նույնպես շատ խնդիրների են բախվում: Օրինակ` դպրոցի ուսուցիչները մասնագիտացված և վերապատրաստված չեն նման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար: Դպրոցի շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող երեխաների համար: Մանկատնից առնվազն 1 աշխատող մշտապես ուղեկցում է դպրոց հաճախող երեխաներին և մնում է դպրոցում նրանց հետ մինչև դասերի ավարտը:

Մանկատունն այսօր ունի 3 ավտոմեքենա երեխաներին տեղափոխելու համար, որից միայն մեկն է հարմարեցված սայլակի օգնությամբ տեղաշարժվող երեխաների համար: Սակայն դրանք չեն բավարարում բոլոր երեխաներին զբոսանքի, դպրոց, բժշկի և այլ վայրեր տեղափոխելու համար:

Խարբերդի մասնագիտացված մանկատունը պետք է գտնվի պետության հատուկ հոգածության ներքո, և լրացուցիչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն մանկատան գերբեռնվածության թեթևացման նպատակով: Նաև հրատապ լուծում պետք է տրվի դեռևս մանկատանն ապրող չափահաս անձանց խնամքի կազմակերպմանը:

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում