ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2012/13թթ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Հավակնորդների թվում են ՝ Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկին («Բորուսիա»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Թոմաս Մյուլլերը («Բավարիա»), Արյեն Ռոբենը («Բավարիա»), Բաստիան Շվայնշտայգերը («Բավարիա»), Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ»):
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ Մոնակոյում, Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ:









































