Հոլանդական Solar Team Eindhoven ընկերությունը ներկայացրել է արևային մարտկոցներով ապագայի ավտոմեքենայի կոնցեպցիան: Սկզբում մշակումը պատկանել է Էյդհովենի Տեխնիկական համալսարանի ուսանողներին:
Մեքենան կոչվել է Stella, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է աստղ: Արևային մարտկոցներն արտադրում է ավելի շատ էներգիա, քան պահանջվում է մեքենայի լիարժեք աշխատանքի համար:
Ապագայի ավտոմեքենայի համար պարտադիր են ոչ միայն արդյունավետությունն ու անվտանգությունը, այլև ժամանակակից դիզայնն ու հարմարավետությունը: Մշակողները ստեղծել են աէրոդինամիկ դիզայն թեթև նյութերի՝ ածխածնի և ալյումինի կիրառմամբ:
Չորստեղանի մեքենան համալրված է սենսորային էկրանով, որը փոխարինում է այսօրվա մեքենաներում առկա բազմաթիվ կոճակները: Նույնիսկ ղեկն է «օգնում» վարորդին: Այն ընդլայնվում և սեղմվում է՝ կախված շարժման արագությունից՝ նախազգուշացնելով թույլատրելի նորման գերազանցելու մասին: Շուտով ընկերությունը կստանա վկայական, որը կհաստատի ժամանակակից քաղաքներում երթևեկության համար այդ մեքենաների պիտանելիությունը:
Մեքենան ստեղծողները պատրաստվում են նորույթի հնարավորությունները ցուցադրել 2013-ի հոկտեմբերի 6-13-ը Ավստրալիայում կայանալիք World Solar Challenge մրցույթի ժամանակ:










































