Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Լեգենդար պատմություն ունեցող բարեր (լուսանկարներ)

Ամառն արդեն իր իրավունքների մեջ է, ճանապարհորդներn այցելում են ոչ միայն անծանոթ քաղաքների տեսարժան վայրերը, այլև տեղի բարերը:

Դրանք կարող են լինել տարբեր՝ նոր և հին, հետաքրքիր լուծումներ, տարբեր պատմություններ ունենալ: Լեգենդար բարերն այնքան էլ քիչ չեն, սակայն AdMe.ru-ն հավաքել է պատմությանն ամենահայտնի 5 խոշորագույն բարերի մասին նյութեր, որն էլ ներկայացնում ենք:

McSorley’s Old Ale House
http://files.adme.ru/files/news/part_50/508755/McSorleys_Old_Ale_House.jpg
Նյու Յորքի ամենահին բարերից է Մանհեթենում գտնվող McSorley’s Old Ale House-ը: Հին իրեր, հին թերթերի պատառիկներ, ինչպես նաև իռլանդացի մատուցողներ ու բարմեններ, որոնք հաղորդում են հին Նյու Յորքի մթնոլորտը:

Բարի պատերից չի հավաքվել ոչ մի հուշանվեր՝ 1910-ից ի վեր: Շատ իրեր պատկանել են հայտնի մարդկանց: Սա Նյու Յորքի վերջին բարն էր, որտեղ կանանց մուտքն արգելվում էր: 1970 թ. դատարանի որոշմամբ՝ այն ստիպված իր դռները բացեց կանանց առաջ: Ու միայն 16 տարի անց բարում տեղադրվեց առանձին զուգարան կանանց համար:

http://files.adme.ru/files/news/part_50/508755/190255-R3L8T8D-600-3579265_original.jpg
Բարի առաջին կին այցելուն՝ Լյուսի Կոմիսարը՝ Կանանց ազգային կազմակերպության փոխնախագահը, 1970թ.

Hofbrauhaus
http://files.adme.ru/files/news/part_50/508755/190305-R3L8T8D-600-photo-5.jpg

http://files.adme.ru/files/news/part_50/508755/190705-R3L8T8D-600-2365_-_Mnchen_-_Hofbruhaus.JPG
Մեծ գարեջատուն է՝ պարտեզով, գտնվում է Մյունխենում՝ Պլացլ հրապարակի վրա: Գարեջրատանը, որն իրականում բար է, կարող է տեղավորվել 4 հազար մարդ: Այստեղ սիրում էին ժամանակին լինել թե՛ Վլադիմիր Լենինը, թե՛ Ադոլֆ Հիտլերը: Այստեղ Հիտլերն անգամ համախոհների հավաք է կազմակերպել:

La Bodeguita del medio
http://files.adme.ru/files/news/part_50/508755/190605-R3L8T8D-600-Bodeguita_del_Medio_Havana.jpg

http://files.adme.ru/files/news/part_50/508755/190655-R3L8T8D-600-cuba-bodequitas-hemingway-sign.jpg
La Bodeguita del medio-ն գտնվում է Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Ոչ մեծ բարը հայտնի է նրանով, որ այստեղ սիրում էին ժամանակ անցկացնել Էռնեստ Հեմինգուեյը, Պաբլո Ներուդան, Գաբրիել Գարսիա Մարկեսը ու շատ այլ հայտնի դեմքեր:

Հենց այս բարում է ստեղծվել «Մոխիտո» կոկտեյլը: Այս բարի պատերին հնարավոր է կարդալ Հեմինգուեյի գրառումը մոխիտոյի մասին:

White Horse Tavern
http://files.adme.ru/files/news/part_50/508755/190205-R3L8T8D-600-jane_jacobs_neighborhood_41.jpg

http://files.adme.ru/files/news/part_50/508755/190405-R3L8T8D-600-white-horse-tavern.jpg
Նյու Յորքի երբեմնի լեգենդար բարն այսօր ոչնչով աչքի չի ընկնում: Սակայն այն, որ հենց այստեղ 1953 թ. մահացու չափաքանակով՝ 18 բաժին վիսկի խմեց պոետ Դիլան Թոմասը, բարին ճանաչում բերեց:

The Eagle and Child
http://files.adme.ru/files/news/part_50/508755/193355-R3L8T8D-600-Eagle_and_Child1.jpg

http://files.adme.ru/files/news/part_50/508755/193305-R3L8T8D-600-Eagle_and_Child2.jpg
The Eagle and Child-ը Օքսֆորդի ամենահին փաբերից է, որը գործում է դեռ 17-րդ դարից: Ընդհանուր առմամբ՝ սա սովորական հին փաբ է, եթե հաշվի չառնենք նրա նշանակությունը համաշխարհային գրականության համար: 23 տարի շարունակ ամեն երեքշաբթի փաբում հավաքվում էին «Ինքլինգի» գրական խմբակի մասնակիցներն ու կարդում իրենց գրական ստեղծագործությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում