Թենեսիի համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչից է կախված մարդու մարմնի, ձեռքերի և ոտքերի չափը: Պարզվում է, որ դրա վրա ամենամեծ ազդեցությունը գործում է կլիման, որի պայմաններում ապրում են մարդիկ:
Ավելի վաղ համարվում էր, որ ձեռքերն ու ոտքերը ինքնուրույն են զարգանում, սակայն այդ պնդումը գիտնականները հերքել են: Ըստ այդմ՝ շոգ կլիմայում ապրող մարդկանց վերջույթներն ավելի երկար են, մինչդեռ հակառակ միտումն է նկատվում ցուրտ կլիմայում ապրողների մոտ:
Գիտնականները համեմատել են աֆրիկացիների, եվրոպացիների և արկտիկական տարածաշրջանների ժողովուրդների մարմնի չափերը: Պարզվել է, որ կլիման կարևոր դեր ունի գենետիկ հարաբերակցությանը զուգահեռ:










































