Էներգետիկայի հարցերով ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտայնը կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատրանսպորտային նախագծի իրագործման դեպքում ուկրաինական տնտեսությունը կփլուզվի:
Սլովենական EurAktiv պարբերականի հետ զրույցում Հոխշտայնը ընդգծել է, որ երբ Ուկրաինան կորցնի ռուսական գազը տարանցող երկրի կարգավիճակը, կզրկվի մոտ 2 միլիարդ դոլարի չափով եկամտից: «Դուք 2 միլիարդ դոլար եկամտից զրկում եք Ուկրաինայի անկայուն տնտեսությունը այն պահին, երբ համաշխարհային հանրությունը փորձում է տնտեսապես աջակցել Կիևին: Դուք դա ինչպե՞ս կհաղթահարեք: Պատասխանը պարզ է՝ ոչ մի կերպ: Տնտեսությունը կփլուզվի»,- հայտարարել է պաշտոնյան:
Նա վստահություն է հայտնել, որ սխալ կլինի «Հյուսիսային հոսք-2»-ը դիտարկել որպես ոչ մեծ մեկուսացնող նախագիծ: Նրա կարծիքով՝ դա մեծ ազդեցություն կունենա Եվրոպայի վրա, նույնիսկ կվերածնի «սառը պատերազմի» տարիներին Եվրոպան բաժանող գիծը, սակայն ոչ թե ռազմական, այլ տնտեսական ասպեկտում:
«Ես չեմ կարծում, թե դա Եվրոպայի և ԱՄՆ-ի շահերի շրջանակում է»,- եզրակացրել է նա:









































