Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հետընտրական լիցքաթափումներ

Հուլիսի 9-ին, ժամը 16.00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, կշարունակվի հետընտրական «լիցքաթափման» դրվագային գործընթացներից մեկը: Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտման մասին է, որը տեղի էր ունեցել ընտրախախտումներով սովորաբար աչքի ընկնող Մալաթիա-Սեբաստիա համայնքում կամ ինչպես ասում են` ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «տարածքում»:

Ամբաստանյալները երկուսն են` 57-ամյա Դավիթ Մխիթարյանը և 28-ամյա Էդգար Մանուկյանը: Երկուսով փորձել են երեք քվեաթերթիկով կրկնակի քվեարկություն անել և երեք ձայնով ավելացնել Երևանի ավագանու թեկնածուներից մեկի ձայները: Ըստ մեղադրանքի` Դավիթ Մխիթարյանը, լինելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 2013թ. մայիսի 5-ին ժամը 13-ի սահմաններում, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ գալով Անդրանիկի փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 8/23 ընտրատեղամաս, միանգամից երեք քվեաթերթիկներում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Ք. Գևորգյանը նկատելով դա, թույլ չի տվել նրան քվեարկել: Այսինքն, Դավիթ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել կրկնակի քվեարկության փորձի համար /քր. օրի 34-153 հոդ./:

Իսկ Էդգար Մանուկյանը մեղադրվում է Դավիթ Մխիթարյանի` կրկնակի քվեարկելու փորձին օժանդակելու մեջ /քր. օրի 38-34-153 հոդ./: Է. Մանուկյանը, ընտրությունների ժամանակ, նույն այդ տեղամասում լինելով ընտրական հանձնաժողովի անդամ` ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Դավիթ Մխիթարյանին տրամադրել է միանգամից երեք հատ ծրար և երեք հատ քվեաթերթիկ:

Եթե մեղադրանքը հաստատվի, նրանք կպատժվեն տուգանքով` 500.000-700.000-ի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով: Նրանց դեպքում կստացվի, որ մեկ կեղծվելիք քվեաթերթիկն արժե մոտավորապես 165 հազարից 233 հազար դրամ կամ կամ առավելագույնը` 1 տարվա ազատազրկում:

Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Երկու դատական նիստ չի կայացել մեղադրողի բացակայության պատճառով:

Իսկ ընդհանրապես, այս համայնքում ցանկացած տրամաչափի ընտրությունից հետո դատական թեթև գործընթացներ գրեթե միշտ լինում են, որոնք սովորաբար ավարտվում են տուգանքով կամ պատիժները պայմանականորեն չկիրառելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում