Միջազգային իրավապաշտպան Transparency International կազմակերպությունը հրապարակել է հարցման տվյալներ, որոնցից ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի մակարդակը վերջին տարիներին աշխարհում բարձրացել է, ընդ որում մոլորակի յուրաքանչյուր 4 մարդկանցից մեկը գոնե մեկ անգամ կաշառք է տվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ աղքատ երկրներում կոռուպցիայի մակարդակը կրկնակի բարձր է, քան զարգացած երկրներում:
Իրավապաշտպանների խոսքերով՝ ոստիկանությունն ու դատարանները հաճախ բաց են կաշառակերության համար, սակայն հենց քաղաքական կուսակցություններն են ընկալվում որպես կաշառակերության կենտրոն:
Հաշվետվությունում հատկապես ընդգծվում է Մեծ Բրիտանիայում կաշառակերության սաստկացող աճը: Transparency-ի տվյալներով՝ անցած տարի բրիտանացիների 5 տոկոսը կաշառք է տվել, ինչը հնգակի գերազանցում է 2010-ի ցուցանիշը:










































