«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ երկրպագուների աջակցության դեպքում թիմը կկարողանա տեղ գտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին 4 հորիզոնականներում:
Անցած մրցաշրջանի վերջին 12 խաղերում «Լիվերպուլ»-ը պարտվել է միայն մեկ հանդիպման ժամանակ, և Ջերարդը վստահ է, որ նման խաղամակարդակի դեպքում թիմը կկարողանա ՉԼ գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել:
«Անցած մրցաշրջանի վերջին 5-6 ամիսները պարզապես ֆանտաստիկ էին, «Լիվերպուլ»-ն առաջատարին բնորոշ խաղամակարդակ ցուցադրեց: Եթե երկրպագուները հավատան մեր ուժերին և համապատասխան աջակցություն ցուցաբերեն, ապա կկարողանանք տեղ գտնել առաջնության լավագույն քառյակում»,- հայտարարել է Սթիվենը:









































