ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ ողջունել է ԱՄՆ-ի հավաքականին և հայտարարել է, որ ամերիկացիներն ապացուցելու բան ունեն ողջ աշխարհին:
«Պատրաստվում ենք ողջունել ԱՄՆ-ի թիմին: Մեր հավաքականի միասնությունը ստիպում է մեզ հպարտանալ: Ամերիկացիներն այս խաղերի ընթացքում կապացուցեն բոլորին, թե ինչու է ԱՄՆ-ը համարվում ոսկե ստանդարտ», – հայտարարել է Օբաման:
Նշենք, որ Բարաք Օբաման չի մասնակցել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորել է երկրի պետքարտուղար Ջոն Քերին:








































