Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան համար պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին անվանել է «վտանգավոր ստախոս» և նրան մեղադրել նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ բարոյական հատկանիշների բացակայության մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Եթե Հիլարի Քլինթոնը դառնա նախագահ, ապա տեղի կունենա ահաբեկչության բռնկում: Կլինեն խնդիրներ: Իրականում կլինի երկրի փլուզում ներսից»,- հայտարարել է Թրամփը և ավելացրել, որ նա չունի «ոչ դատողություն, ոչ խառնվածք, ոչ բարոյական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են այս երկրի առաջնորդը լինելու համար»:
«Նա իրոք անհավասարակշիռ է»,- ընդգծել է Թրամփը:









































