«Ֆիորենտինա»-ի նախագահ Անդրեա Դելա Վալեն հայտարարել է, որ թիմը կուսումնասիրի այլ ակումբների առաջարկները, եթե «Յուվենթուս»-ը 30 մլն եվրո չառաջարկի Ստևան Յովետիչի տեղափոխության դիմաց:
«Մենք 30 մլն եվրո ենք պահանջում: Հակառակ դեպքում կուսումնասիրենք այլ ակումբների առաջարկները: Չենք պատրաստվում սպասել: Պետք է հասկանալ՝ ունակ է արդյոք «Յուվենթուս»-ը նման գումար վճարել»,- նշել է Դելա Վալեն:
Ավելի վաղ հայտարարվում է, որ 23-ամյա հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել «Նապոլի»: Հիշեցնենք, որ Յովետիչն անցած մրցաշրջանի ավարտից հետո նշել էր, որ ցանկանում է լքել «Ֆիորենտինա»-ն: Ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռբերման թեկնածու է հանդիսանում նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:









































