Ռեփեր Snoop Dogg համերգի ժամանակ ճաղավանդակն ընկել է, ինչի հետևանքով տուժել է առնվազն 42 մարդ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Կեմդեն քաղաքում՝ ուրբաթ երեկոյան։
Բազմությունը բարձրացել էր ճաղավանդակի վրա, և այն ընկել է մարդկանց հետ միասին։ Տուժածների մեծ մասն անչափահասներ են։










































