Գնացքի վթարի հետևանքով Կանադայի Շոդյեր գետում լցված մոտ 100 հազար լիտր հում նավթը կարող է տեղափոխվել Հյուսիսային Ամերիկայի ջրային ամենախոշոր զարկերակի՝ Սուրբ Լավրենտիոս գետը, որը հոսում է նաև ԱՄՆ-ի տարածքով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Ներկայում գետի մակերևույթին տեսանելի նավթի պարունակությունը կազմում է մոտ 100 հազար լիտր: Գործի են դրվել բոլոր ռեսուրսները՝ պակասեցնելու նավթի քանակությունը, որը կարող է հայտնվել այնտեղ»,- նշել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 13-ի: 50 մարդու ճակատագիրը նախկինի պես անհայտ է:
Քվեբեկից ոչ հեռու՝ Լակ Մեգանիկ քաղաքում հում նավթ տեղափոխող գնացքը դուրս էր եկել ռելսերից:
Պահպանվում է բնապահպանական աղետի բարձր վտանգավորության աստիճանը:








































