Lragir.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, ով ներկայում սպանության մեղադրանքով գտնվում է Նուբարաշենի բանտում, մեծ գումարներ է պարտվել մոլախաղով: Ըստ տարբեր տեղեկությունների, այդ գումարն անցնում է 10 միլիոն դրամը:
Տիգրան Խաչատրյանը սկզբում եղել է «զոն նայողի» խցում, այնուհետև նրա «կարգավիճակն» իջեցրել են և տեղափոխել «սովորական» խուց:
Ընդհանրապես, կալանավայրերում մոլախաղերի շրջանառությունը հասնում է բավական մեծ չափերի, որոնցից, ըստ տեղյակ աղբյուրների, իրենց բաժինն ունեն «նայողներն» ու վարչակազմը:









































