Սև փուչիկներով ծաղրածուն վախեցրել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքի բնակիչներին: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես պատմել են տեղական ոստիկանությունում՝ նրանք բազմաթիվ զանգեր են ստացել ծաղրածուի վերաբերյալ: Նրա պատվին նաև Facebook-ում ստեղծվել է էջ:
Հրապարակված լուսանկարներում կարելի է տեսնել գրիմով կամ դիմակով մարդու` ծաղրածուի կեղտոտ հագուստով: Նա ձեռքում ունի չորս սև փուչիկ:
Ոստիկանները նշել են, որ այդ իրավիճակում իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ մարդիկ իրավունք ունեն քայլել մայթով ցանկացած հագուստով, եթե իրենք գտնվում են այնտեղ, որտեղ նրանց օրենքով արգելված չէ:








































