Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ

Հուլիսի 31-ից հետո միակ շփոթվածը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե իշխանությունները «Սասնա ծռերի» հետ բանակցություններում որևէ պայմանավորվածություն չեն խախտել, և կան տարբեր ձայնագրություններ: Բաղդասարյանը ըստ էության ակնարկում է, որ դրանք կհրապարակվեն որպես ՀԽ հրապարակած ձայնագրության հակադարձում:

«Հիմնադիր խորհրդարանը» երեկ հրապարակեց ձայնագրություն Վիտալի Բալասանյանի և «Սասնա ծռերի» միջև բանակցությունից՝ ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանը խոստացել է զենքը վայր դնելու դեպքում հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին, բայց չի կատարել խոստումը: Եվ ահա Վահրամ Բաղդասարյանն էլ ըստ էության խոստանում է, որ իշխանությունները իրենց ունեցած ձայնագրություններով ցույց կտան, որ խոստում չի եղել, և պայմանավորվածությունները պահպանվել են:

Այսպիսով՝ իրադարձությունների զարգացումը մտնում է բավականին հետաքրքրական մի փուլ, որտեղ կողմերը կարող են սկսել ձայնագրությունների «պատերազմ»: Իհարկե, շատ լավ կլինի, եթե զենքի փոխարեն կրակեն միայն ձայնագրությունները կամ տեսագրությունները: Դրանից կշահի և՛ հասարակությունը, և՛ պետությունը, քանի որ այդ շահերի առաջնագծում, բնականաբար, հասարակության իրազեկվածությունն է: Հասարակությունը այն դեպքում է կարողանում իրադարձությունների զարգացումը պահել ուշադրության կենտրոնում և վերահսկել դրանք, երբ տեղեկացված է դրանց բուն էությունից: Մինչդեռ անցնող երկու շաբաթներին փաստորեն տեղի են ունեցել գործընթացներ, որոնք հասանելի չեն եղել հասարակությանը:

Եվ եթե այսօր ձայնագրությունների «պատերազմը» բերի նրան, որ հասարակությունը հնարավորինս շատ բան իմանա այդ գործընթացների մասին, ապա դրա մասնակիցները, բնականաբար, կամա, թե ակամա որոշակի պատասխանատվություն ստիպված կլինեն վերցնել հասարակության առաջ:

Այստեղ, իհարկե, կա մի նրբերանգ. այն, որ «ձայնագրությունների պատերազմի» մասնակից կողմերը ի սկզբանե անհավասար վիճակում են եղել ռեսուրսային առումով, և իշխանությունները, բնականաբար, կարող էին իրենց թույլ տալ ավելին, քան «Սասնա ծռերը» կամ «Հիմնադիր խորհրդարանը», որը մեծ մասամբ գտնվում է ընդհատակում: Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, կան նաև այլ հանգամանքներ՝ կապված ՊՊԾ գնդի գրավման հետ, և դժվար է ասել, թե ինչ տեղեկատվություն կարող էր լինել այդ գնդում, նաև տեղեկատվություն հավաքելու ինչ միջոցներ:

Միով բանիվ, այնպիսի տպավորություն է, որ գործընթացը զինված դիմակայությունից կարող է տեղափոխվել «կոմպրոմատների» դիմակայության փուլ: Կրկնում ենք՝ սա, իհարկե, առավել նախընտրելի է, քանի որ դա արյունալի բախման հեռանկարներ կարծես թե չի պարունակում՝ ի տարբերություն զենքի: Սակայն մյուս կողմից՝ այս փուլը, ըստ էության, կարող է մի կողմից՝ լինելով հանրային իրազեկման հնարավորություն, մեկ այլ կողմից էլ՝ ավելի խճճի հասարակության՝ առանց այդ էլ խճճված պատկերացումները: Առավել ևս, երբ հուլիսյան երկու շաբաթների ընթացքում ակնառու դարձավ, որ հասարակությունը անգամ ունակ չեղավ կազմակերպվել մեկ ընդհանուր գաղափարի կամ խնդրի շուրջ «Սասնա ծռերի» գործողության հանդեպ:

Այդպիսի իրավիճակում «կոմպրոմատների» կամ քարոզչական պատերազմի հեղեղը վերջնականապես կարող է հասարակությանը ապակողմնորոշել, առավել ևս, որ հուլիսի 31-ից հետո ըստ էության միակ շփոթվածը կարծես թե հենց հասարակությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում