ՄԱԿ-ը, ինչպես նախկինում, պահանջում է քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ստուգումներ անցկացնել Սիրիայի ողջ տարածքում, չնայած Դամասկոսի կրկնվող առաջարկներին՝ առնվազն մեկ բնակավայրից՝ Հալեպից սկսելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի համաշխարհային կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս ունի, որ Սիրիան հասանելիություն կապահովի ՄԱԿ-ի տեսուչների համար՝ տարբեր վայրերում համապարփակ հետաքննության անցկացման նպատակով:
Հայտարարության մեջ ասվում է, որ սիրիական կողմի աջակցությունն այդ հարցում կենսական կարևորություն կունենա առաքելության համար:
Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին երկուշաբթի կրկնել էր առաջարկը՝ ՄԱԿ-ի տեսուչների խումբ Հալեպ ուղարկելու վերաբերյալ: Իշխանությունների հաստատմամբ՝ ընդդիմությունն այնտեղ թունավոր նյութ է կիրառել: Սակայն ՄԱԿ-ը պահանջում է ստուգումներ անցկացնել նաև այլ վայրերում, որտեղ իբր ժամանակին իշխանությունները քիմիական զենք են կիրառել:











































