«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի օրերս արած հայտարարությանը, ասել է, որ այդ հայտարարությունը հատուկ է մի իշխանության, որտեղ որևէ մարմին, նույնիսկ Սահմանադրական դատարանն անկախ չէ.
«Մեր երկրում Սահմանադրական դատարանը, որպես Սահմանադրության պաշտպան, սահմանադրական իրավունքի տառը, ոգին պաշտպանող մարմին՝ չկա: Ինքը հաստատում է այդ պարզ ճշմարտությունը, պարզ իրողությունը, որ մեր երկրում Սահմանադրական դատարանը ոչ թե Սահմանադրության պաշտպանն է, այլ իշխանությանն է պաշտպանում Ժողովրդից, թեև Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































