«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում նոր բողոքի ակցիաների կոչեր են արել այն բանից հետո, երբ պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիի ավելի քան 50 կողմնակիցներ սպանվեցին Հանրապետական գվարդիայի շտաբը գրոհելու փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ի նշան բողոքի զինված հեղաշրջման դեմ, որին հետևեց ցույցերի ճնշումը, իսկ դրա գագաթնակետը Հանրապետական գվարդիայի շտաբի մոտ տեղի ունեցած ջարդն էր, մենք բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում երեքշաբթի օրը ամբողջ երկրում բողոքի ակցիա անցկացնել»,- հայտարարել է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Ատեմ Ազամը:
Նշենք, որ զինվորները կրակ են բացել, երբ ցուցարարները սկսել են մագլցել գվարդիայի զորանոցների պատերը: Ենթադրաբար, հենց այդ զորանոցներում է պահվում Մուրսին: Ակցիայի մասնակցիները պնդում են, որ ոստիկանությունը և բանակը ցրել է նրանց հանրահավաքը առանց զգուշացնելու՝ առավոտյան աղոթքի ժամանակ:









































