Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրատարակել է սահմանադրական հռչակագիր, որը թույլ է տալիս նրան օրենքներ ընդունել նոր կառավարության հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ նոր Սահմանադրության մշակման կամ հին Սահմանադրության փոփոխման համար նախատեսված հանձնաժողովը կգումարվի 15 օրվա ընթացքում: Ծրագրվում է, որ 4.5 ամսում կկատարվեն բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, այնուհետև երկրում կանցկացվի հանրաքվե:
Փաստաթղթում հաղորդվում է նաև, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հանրաքվեից հետո 15 օրվա ընթացքում, իսկ դրանից մեկ շաբաթ անց կկայանան նախագահի ընտրությունները:
Հայտնի է դարձել նաև, որ երկրի ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանը, ամենայն հավանականությամբ, երկրի ժամանակավոր վարչապետ կդառնա իր զիջողականության շնորհիվ:









































