France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է օգոստոսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Թուրքիա:
TRT պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է. «Կարծում եմ, որ պետքարտուղարը կժամանի օգոստոսի 21-ին»:
Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Քերին Թուրքիա կժամանի օգոստոսի վերջին: Ընդգծվել էր, որ դա լինելու է հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո նրա առաջին այցը Թուրքիա:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել էր, որ չի կարող հաստատել այցի մասին տեղեկատվությունը:









































