Ֆիզպատրաստվածության գծով հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության կապակցությամբ:
«Հենրիխ Մխիթարյանին շնորհավորում եմ «Բորուսիա» տեղափոխության կապակցությամբ:
Հիանալի տեղափոխություն էր բացառիկ տաղանդ ունեցող կիսապաշտպանի համար»,- գրել է Վերհեյենը, ով կարճ ժամանակահատված աշխատել է նաև Հայաստանի հավաքականում:







































