Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք ցանկանում են Ռուսաստանի հետ միասին գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը.
«Այս թեմայով ցանկանում ենք գտնել Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ՝ Սիրիայում անվտանգ իրավիճակ և ամենակարճ ժամանակում քաղաքական անցումային գործընթաց տեսնելու համար»։
Քալընը հիշեցրել է, որ 2015 թվականի սեպտեմբերին Սոչիում, իսկ հետո Մոսկվայում կողմերի միջև բարձր մակարդակով քննարկվել է Սիրիայի հարցը։ Քալընի խոսքերով՝ օգոստոսի 9-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը քննարկելու են Սիրիայի ու ահաբեկչության դեմ պայքարի հարցը։









































