Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Խորխե Լուիս Բորխեսի այրուն՝ Մարիա Կոդամային: Այս մասին հաղորդել է KAI գործակալությունը՝ վկայակոչելով մշակույթի գծով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին, ով անձամբ է այրուն ներկայացրել քահանայապետին: Այս հանդիպման կոնկրետ ամսաթիվը, սակայն, չի նշվում:
Կարդինալ Ռավազին ասել է, որ արգենտինացի մեծ գրողի այրին Պապին է նվիրել Բորխեսի գործերի ամբողջ ժողովածուն: «Ես շատ ուրախ եմ ստանալ հենց այս հրատարակությունը, որովհետև նախորդում շատ թերություններ կային»,- ասել է Պապն՝ ընդունելով նվերը:
Հռոմի պապի նախկին աշակերտներից Խորխե Միալը վերջերս ասել է, որ Խորխե Մարիո Բերգոլիոն անձամբ է ծանոթ եղել Բորխեսի հետ:












































