Անցյալ տարի Ճապոնիայում գրանցվել է երեխաներին չարաշահելու ավելի քան 103 հազար դեպք, ինչը դարձել է բոլոր ժամանակներում նմանատիպ վիճակագրության հակառեկորդ: Այդ մասին հայտնում է The South China Morning Post-ը` վկայակոչելով կառավարության անցկացրած հետազոտությանը:
2014 թվականի հետ համեմատած` այդ ցուցանիշը աճել է 16 տոկոսով:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ առաջին հերթին խոսքը գնում է հոգեբանական բռնության մասին, երբ երեխաները դառնում են դաժան վերաբերմունքի վկաներ և առարկաներ:








































